Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Մեծաքանակ զոհեր չտալու ու անդառնալի կորուստներ չունենալու միակ միջոցը Նիկոլին իշխանությունից հապշտապ հեռացնելն է

Մեծաքանակ զոհեր չտալու ու անդառնալի կորուստներ չունենալու միակ միջոցը Նիկոլին իշխանությունից հապշտապ հեռացնելն է
12.09.2025 | 11:13

Ինչ-ինչ, բայց ոչ Նեպալում տեղի ունեցածը, ոչ Քըրքի սպանությունը ինձ չեն զարմացնում, ավելի՛ն, սա դեռ սկիզբն է այն ամենի, ինչ տեղի է ունենալու աշխարհում առաջիկա 3 ամիսներին ու 2026-ի ընթացքում։

Հայաստանն էլ, բնականաբար, անմասն չի մնա, հետևաբար, մեծաքանակ զոհեր չտալու ու անդառնալի կորուստներ չունենալու միակ միջոցը ճիշտ կողմնորոշվելն ու նիկոլին իշխանությունից հապշտապ հեռացնելն է՝ որքան շուտ, այնքան ավելի շատ փրկելու բան կունենանք։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, ԱՄՆ-ում, կարծում եմ, ամեն ինչ Քըրքի սպանությամբ չի ավարտվելու, չեմ զարմանա, որ, ի վերջո, բանը հասնի Թրամփի չեզոքացմանը (կապրենք, կտեսնենք), Լեհաստանի հետ «դեմոկրատ» Արևմուտքը կարող է անել այն, ինչ անում է ՈՒկրաինայի հետ։

Կարծում եմ՝ որոշակի զարգացումներ տեղի կունենան նաև Սիրիայում։

Իսկ թե ինչ զարգացումներ տեղի կունենան Եվրոպայում ու Ռուսաստանում առաջիկա ամիսներին, ինչպես նաև 2026-2027թթ-ին՝ ականատես կլինենք։

Էլի եմ կրկնում, համաշխարհային իրադարձությունների «անիվի տակ» չճզմվելու միակ միջոցը Հայաստանի համար իր ներքին թշնամուն հնարավորինս շուտ իշխանությունից հեռացնելն է. այստեղ Հայաստանի ժողովուրդը (այո՛, հենց ժողովուրդը, մասնավորապես երիտասարդությունը) շա՜տ վճռական խոսք ունի ասելու։

Աստված պահապան Հայաստանին ու հայ ազգին, այն ամենի ֆոնին, ինչ սպասվում է։

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ